Ֆրանսիան կանգնած է Երկրորդ աշխարհամարտից հետո վատթարագույն տնտեսական անկման առաջ. ֆիննախարար. CNN

Ֆրանսիան կանգնած է վատթարագույն տնտեսական անկման շեմին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

CNN-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բռունո Լը Մեյրը:

Սենատում այսօր կայացած լսումների ժամանակ ֆրանսիացի նախարարը հայտարարել է, որ պատերազմից հետո մինչ այս պահը տնտեսության համար վատագույն տարին 2009 թվականն էր, երբ տնտեսությունը կրճատվել էր 2.9 տոկոսով:

«Ամենայն հավանականությամբ, այս տարի ավելի վատ ցուցանիշ ենք ունենալու, քան 2.9 տոկոսը»,- ասել է Լը Մեյրը:

Ավելի վաղ վերջինս զգուշացրել էր, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով տնտեսական ցնցումը դաժան է լինելու:

Ֆրանսիայում վերջին տվյալների համաձայն կորոնավիրուսից ավելի քան 8000 մարդ է մահացել, ավելի քան 92 000-ը վարակվել են:

Այս թեմայով
am