Կրակոցներ Երևանում. մոտ 40 տարեկան տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում, այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Շենգավիթ վարչական շրջանի Եղբայրության փողոցից հրազենային վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մոտ 40 տարեկան տղամարդ, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Գ․ Շամշյանի փոխանցմամբ, այս պահին դեպքի վայրում աշխատում է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները:

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են պարկուճ և գնդակ: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդու վրա կրակել են ատրճանակից: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունն ու դեպքի հանգամանքները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Այս թեմայով
am