Հյուրանոցներին, որտեղ մեկուսացվածներ կան, պետությունը վճարում է. Փաշինյանը՝ «տուրիզմի ոլորտը զրոյի հավասարվելու մասին»

Կորոնավիրուսով պայմանավորված՝ բազմաթիվ քաղաքացիներ մեկուսացված են ավելի քան 20 հյուրանոցներում, այդ ծառայության համար հյուրանոցները վճարվում են, վարձակալված են Կառավարության կողմից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան լայվի միջոցով պատասխանելով քաղաքացիների հարցերին։

Նշենք, որ քաղաքացին Փաշինյանին հարցնում էր՝ արդյոք որեւէ քայլեր արվո՞ւմ են տուրիզմի ոլորտում աշխատող քաղաքացիներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար. «Տուրիզմի ոլորտը հավասարվեց զրոյի. ի՞նչ քայլեր են արվելու այս ոլորտում աշխատողների ֆինանսական վիճակը բարելավելու ուղղությամբ. կա՞ն մշակված ծրագրեր»։

Վարչապետը հայտնեց, որ արդեն աջակցության ծրագրեր են ընդունել. «Մեր ընդունած ինը ծրագրերից՝ 1-ինը, 3-րդը եւ 8-րդը վերաբերում են հենց տուրիզմի ոլորտին։ 1-ին եւ 3-րդ ծրագրերով աջակցում ենք այդ ոլորտի տնտեսավարողներին, այդ թվում՝ աշխատողների աշխատավարձերը վճարելու համար մենք արտոնյալ վարկ ենք տալիս, իսկ 8-րդ միջոցառումը անմիջապես դրանց շահառու են հանդիսանում այդ թվում տուրիզմի ոլորտի աշխատողները։ Մենք նրանց վճարում ենք աշխատավարձի կեսը, բայց ոչ ավելի քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով եւ ոչ պակաս քան նվազագույն աշխատավարձի չափով»։

Այս թեմայով
am