Փաշինյանը՝ մարտ-ապրիլ ամիսների կումունալ վճարումների մասին

«ՀԾԿՀ-ն այս վճարումների մասով իրավիճակը հայտարարել է ֆորսմաժոր, ինչը նշանակում է, որ չվճարումների հետ կապված անջատումներ չեն լինի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում, անդրադառնալով մարտ-ապրիլ ամիսների կումունալ վճարումներին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով հետագա վճարումներին՝ նշեց, որ սոցիալական աջակցության միջոցառումներ են իրականացնում․ «Կհետևենք այդ միջոցառումների իրականացման էֆեկտիվությանը և ըստ անհրաժեշտության այդ որոշումների մեջ կկատարենք կարգավորումներ, որ հնարավորինս էֆեկտիվ լինի, և մեր քաղաքացիներն անսպասելի առաջացած սոցիալական դժվարությունները կարողանան առավելագույն էֆեկտիվությամբ հաղթահարեն»։

Այս թեմայով
am