«Յուրաքանչյուր ուսանողի համար կկազմվի ուսման վարձավճարի անհատական գրաֆիկ»․ վարչապետ

Ինչպե՞ս վճարեն ուսման վարձն այն ուսանողները, որոնց ծնողներն այս օրերին զրկվել են աշխատանքից և գումար աշխատելու հնարավորությունից․ քաղաքացու այս հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես տեղյակ եմ որ Կրթության նախարարը և բուհերը մինչև արտակարգ դրության ավարտը և ևս երկու շաբաթ ոչ մի ուսանողից վարձ չեն պահանջելու։ Յուրաքանչյուր ուսանողի համար կկազմվի ուսման վարձը վճարելու անհատական գրաֆիկ։ Միևնույն ժամանակ, նախարարը կոչ է արել այն ուսանողներին, ովքեր վճարելու հետ խնդիր չունեն, անպայմանորեն վարձը վճարեն, որպեսզի դասախոսներն աշխատավարձի հետ կապված խնդիր չունենան»։

Վարչապետն ընդգծեց, որ բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող վարձի պատճառով դուրս չի մնալու բուհից։

Այս թեմայով
am