Ոստիկանությունը քրգործ է հարուցել քաղաքացու դեմ, նա էլ՝ ոստիկանության

«Նմանատիպ իրավիճակները պատիվ չեն բերում նման անձանց, ովքեր իրենց թույլ են տալիս ոստիկանի օրինական գործողությունները կատարելիս խոչընդոտել: Նախաքննության ընթացքում պարզ կդառնա, թե իրականում ինչ է տեղի ունեցել։

Տեսաձայնագրությունից պարզ երևում է. թե քաղաքացին ինչպես է իրեն դրսևորում, ինչ անհարգալից վերաբերմունք է դրսևորում ոստիկանության նկատմամբ». ապրիլի 6-ին ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ պատասխանելով մարտի 27-ին տեղի ունեցած միջադեպին:

Այդ օրը Մալաթիա-Սեբաստիայում ոստիկանները տեղաշարժման թերթիկ էին պահանջել քաղաքացուց, նա ոստիկանների հասցեին հայհոյանքներ էր հասցրել:

Այդ առիթով ոստիկանությունում քրեական գործ կա հարուցված, սակայն նույն հարցով քրեական գործ է հարուցվել նաև ՀՔԾ-ում՝ քաղաքացու դիմումի հիման վրա:

Այս թեմայով
am