Ֆրանսիայում #COVID_19 կորոնավիրուսից մահացել է 8078 մարդ, որից 2189-ը՝ ծերանոցներում․ #RFI

Ֆրանսիայում վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 357 մարդ, որոնցից միայն 139-ը՝ Իլ դը Ֆրանս շրջանում: Վերջին 24 ժամվա ընթացքում 748 քաղաքացիներ կորոնավիրուսի կասկածանքով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Ընդհանուր առմամբ՝ համաճարակի բռնկումից ի վեր հոսպիտալացվել է 28 891 մարդ, 16 183-ը ապաքինվել և դուրս է գրվել, հայտնում է RFI-ն:

Ընդհանուր առմամբ 6 978 մարդ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Առողջապահության ոլորտի ղեկավարի խոսքով՝ իշխանությունները շարունակում են տվյալներ հավաքել ծերանոցներում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի վերաբերյալ: Ըստ վերջին տվյալների՝ ծերանոցներում կորոնավիրուսից մահացել է առնվազն 2 189 մարդ:

Այս թեմայով
am