Փաշինյանն ու Պուտինը քննարկել են գազն ու կորոնավիրուսը

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են կորոնավիրուսային վարակի տարածման հակազդեցությանն ուղղված միջոցները, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Նշվում է, որ Փաշինյանն այդ համատեքստում երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ ցուցաբերված աջակցության համար։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ գործակցության ակտուալ հարցերին, ինչպես նաև փոխգործակցութանը ԵԱՏՄ շրջանակում։ Նրանք նաև համաձայնեցրել են առաջիկա շփումների ժամանակացույցը։

Փաշինյանը կայքն, իր հերթին, նաև նշել է, որ կողմերը քննարկել են Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր:

Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից նամակով դիմել էր «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին՝ մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու համար։ Փաշինյանը նույն օրը գազի գները քննարկել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Իսկ մարտի 31-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն հայտարարություն էր տարածել, որում նշված էր՝ ընկերությունը մտադիր է դիմել ՀԾԿՀ–ին 2020 թվականի հուլիսի 1-ից գազի սակագնի վերանայման հարցով։Ըստ հայտարարության՝ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է 2020թ. հուլիսի 1-ից սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել 40-70 դոլարով տարին 10 հազար խմ ավել սպառողների համար, վերացնել խոցելի խավի կողմից առաջին 600 խմ համար 100 դրամ սակագինը ու մինչև 10 հազար խմ սպառողների, այսինքն՝ բնակչության համար 1 խմ դիմաց 139 դրամի փոխարեն մոտ 136 դրամ միասնական սակագին հաստատել։

 

 

Այս թեմայով
am