Իտալիայում «իսպանկան» հաղթահարած 104-ամյա կինը բուժվել է COVID-19-ից․ Daily Mail

 Իտալիայում 104-ամյա կինն ապաքինվել է կորոնավիրուսից։ Իտալական Բիելլա քաղաքի բնակչուհի Ադա Զանուսսոն աշխարահի ամենածեր մարդն է, որը հաղթահարել է կորոնավիրուսը, գրում է Daily Mail-ը։

1918-ին նա ողջ է մնացել իսպանական գրիպի՝ «իսպանկայի» պանդեմիայի ժամանակ, որն ամենազանգվածայինն է համարվում մարդկության պատմության մեջ։

104-ամյա կինը ծերանոցում էր գտնվում, երբ հիվանդացել է մարտի 17-ին։ Նա հոսպիտալացվել էր տենդով և փսխումով։ Բժիշկները նշել են, որ չնայած ծանր վիճակին, կինը չի կորցրել մտքի պայծառությունը և արագ ապաքինվել է։

Իտալիայում վարակվածների թիվը հասել է մոտ 129,000-ի, մոտ 16,000 մարդ մահացել է, ապաքինվել է 22,000-ը։

Այս թեմայով
am