«Կորոնավիրուսով վարակվածներից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է»․ նախարար

Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է, այս մասին ֆեյսբուքյան եթերում քիչ առաջ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Պացիենտների մեծ մասը նույնիսկ ջերմություն չունի, սակայն ունենք թոքաբորբով 146 քաղաքացի, իսկ մոտ 35 հոգի ծանր վիճակում է․ նկատի ունեմ՝ դեռ ռեանիմացիոն չեն, մեծ մասը պարզապես թթվածնի կարիք ունեն, որն էլ ստանում են հիվանդանոցներում»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ այս պահին 1500 քաղաքացի գտնվում է մեկուսացման վայրերում, 5000-ը՝ ինքնամեկուսացվել է։

Այս թեմայով
am