Մի սպասեք այն պահին, երբ արդեն ուշ լինի․ Կորոնավիրուսով վարակված բժիշկը տեսանյութ է հրապարակել հիվանդանոցից

Թենեսի նահանգի Գալաթին քաղաքի վերականգնողական կենտրոնի բուժքույրը տեսանյութ է հրապարակել հիվանդանոցից, որում պատմել է, թե ինչպես է կորոնավիրուսն ազդել նրա առողջության վրա: Համապատասխան տեսանյութը վերջինս հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում:

Շարեկա Ուիլյամսը հիվանդությունը համեմատել է փամփուշտի վնասվածքի հետ․ «Ինձ վրա երբեք չեն կրակել, սակայն, ըստ երևույթին, այս հիվանդությունն ավելի ուժեղ է վնասում, քան փամփուշտը»,-խոստովանել է նա: Բժիշկը շեշտել է, որ կորոնավիրուսի պատճառով նա դժվարությամբ է սնվում և շարժվում:

Ուիլյամսը կոչ է արել հետևել անվտանգության միջոցառումներին, ներառյալ հեռավորության պահպանումը և պաշտպանիչ միջոցների կիրառումը․ «Մի սպասեք այն պահին, երբ արդեն ուշ լինի: Մի սպասեք, քանի դեռ այն չի ազդել ձեր, ձեր ընտանիքի կամ ձեր երեխաների վրա»,-ասել է նա:

 

Այս թեմայով
am