Կորոնավիրուսի համավարակը Մեծ Բրիտանիայի տնտեսությանն օրական 2,4 միլիարդ ֆունտ ստերլինգի վնաս է հասցնում. Daily Mail

Փորձագետները զգուշացնում են, որ կորոնավիրուսի համավարակը Մեծ Բրիտանիայի տնտեսությանն օրական 2,4 միլիարդ ֆունտ ստերլինգի վնաս է հասցնում: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:

Զեկույցի համաձայն, այն բանից հետո, երբ միլիոնավոր աշխատակիցների հրաման է տրվել տանը մնալ, երկրում արտադրության մակարդակն ընկել է 31%-ով:

Արդյունաբերական ձեռնարկությունները, խանութները, ռեստորանները, հյուրանոցներն ու շինարարական ոլորտն ամենաշատն են տուժել, քանի որ աշխատակիցները չեն կարող տնից աշխատել:

Կառավարության խորհրդական պրոֆեսոր Գրեհեմ Մեդլին իր հերթին զգուշացրել է, որ սահմանափակումները հարված են հասցնելու մարդկանց բյուջեին, որոնք ապրում են գումարի շարունակական հոսքի հաշվին:

Ըստ հաշվարկների՝ երկրում շինարարական ոլորտը կորցնում է օրական 237 միլիոն ֆունտ ստերլինգ, մանրածախ վաճառողները` 156 միլիոն ֆունտ ստերլինգ:

Պարբերականի աղբյուրներից մեկը նշել է, որ սահմանափակումները չպետք է շարունակվեն ապրիլի վերջից հետո, քանի որ երկրի տնտեսությունը կարող է որոշ ժամանակ սա տանել, բայց դա անվերջ շարունակվել չի կարող:

Այս թեմայով
am