Գերմանիայում 4-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսի նոր դեպքերի թվի անկում է գրանցվում. The Guardian

Գերմանիայում չորրորդ օրն անընդմեջ նոր տեսակի կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվի անկում է գրանցվում, գրում է The Guardian-ը՝ Ռոբերտ Կոխի անվան վարակիչ հիվանդությունների ինստիտուտի տվյալներին հղումով:

Նշվում է, որ անցած քսանչորս ժամում երկրում հաստատվել է ախտահարման 3677, մինչդեռ կիրակի գրանցվել էր վարակման 5936 նոր դեպք:

Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 95 391-ի:

Ինչ վերաբերում է զոհերի թվին, ապա այն մեկ օրում ավելացել է 92-ով՝  հասնելով 1434-ի:

Աշխարհում կորոնավիրուսով ախտահարվածների քանակով առաջատար է ԱՄՆ-ն: Երկրում գրանցվել է վարակման 336 851 դեպք: Իսկ մահերի քանակով առաջին տեղում Իտալիան է:

Նշենք, որ ամբողջ աշխարհում կա 1 276 117 ախտահարված, գրանցվել է մոտ 70 000 մահվան դեպք:

Այս թեմայով
am