ՊԵԿ-ը՝ 2019թ.-ին ձեռք բերված, սակայն Հայաստան չներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման մասին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ այն քաղաքացիները, ովքեր 2019թ.-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն հասցրել ներմուծել Հայաստանի Հանրապետություն և մաքսազերծել 2019թ.-ին գործող դրույքաչափերով, պետք է դիմեն ՊԵԿ` garik_minasyan@customs.am էլեկտրոնային հասցեով, մինչև ապրիլի 6-ը` ժամը 23:59

Նշված էլեկտրոնային հասցեին պարտադիր պետք է ուղարկել հետևյալ տվյալները.

_ ավտոմեքենայի ձեռքբերման փաստաթղթեր,

_ ավտոմեքենայի VIN ծածկագիր (նույնականացման համար),

_ ավտոմեքենայի սեփականատիրոջ անուն, ազգանուն,

_ կոնտակտային հեռախոսահամար:

 Խնդիրն ուսումնասիրվելու է միայն անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ներկայացման դեպքում:

Տվյալները նշված ժամկետից հետո ներկայացնելու պարագայում բոլոր այդ դեպքերն այլևս չեն դիտարկվելու:

Կարևոր է ընդգծել, որ 2019թ.-ին գործող դրույքաչափերով մաքսազերծման  հնարավորությունը դիտարկվելու է միայն ձախակողմյան ղեկով ավտոմեքենաների համար:

 ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Այս թեմայով
am