«Մահվան ևս մեկ դեպք ունենք». ՀՀ վարչապետ

Այսօր՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 68-ամյա քաղաքացի:

Վարչապետի խոսքով՝ քաղաքացին ունեցել է մի շարք քրոնիկ հիվանդություններ:

Հայաստանում կորոնավիրուսից մահերի թիվը հասավ 8-ի:

ՀՀ վարչապետը նաև հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերով պայմանավորված՝ դրական դինամիկայի 3 անգամ նվազում ունենք: Երեկ 263 թեստավորում է իրականացվել, որից 11-ն է եղել դրական. «Սա լավ լուր է այսօրվա համար: Առաջիկա շաբաթվա ընթացքում, եթե պահպանենք պարետատան սահմանափակումները, երկուշաբթի օրվանից կսկսենք ռեժիմների թուլացումը և կմտածենք բնականոն կյանքին վերադառնալու մասին»,- հայտնեց վարչապետը։

Այս թեմայով
am