Ոչ մեկին չի հաջողվի Ձեզ սադրանքների մեջ ներքաշել․ արդարադատության նախկին նախարարի կոչը արցախցիներին

Սիրելի արցախցիներ, թույլ տվեք վստահ լինել, որ որևէ մեկին չի հաջողվի իրարամերժ կոչերով Ձեզ սադրանքների մեջ ներքաշել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։

«Սիրելի արցախցիներ, թույլ տվեք վստահ լինել, որ որևէ մեկին չի հաջողվի իրարամերժ կոչերով Ձեզ սադրանքների մեջ ներքաշել։ Այդչափ դյուրին չէ Ձեզ պրիմիտիվ հնարքներով խժդժությունների մասնակից դարձնել, մնացեք ողջախոհության բարձրության վրա, զերծ մնացեք ճակատագրական սխալներից։ Այս պահին մեկ անգամ ևս հիշեք պատմության մեջ դեռևս անգերազանցելի ակադեմիկոս, արցախցի իրավագետ Ներսիսյանցի խոսքերը. «… գրավիտացիան տարածվում է միայն ֆիզիկական օրենքների վրա, իսկ սոցիալական օրենքները չեն խրախուսում, երբ հոգևոր արժեքներն են վեր նետում, քանի որ դրանք կամ այլևս չեն վերադառնում, կամ վերադառնում են անճանաչելի «հրեշավոր» տեսքով ու հարկադրում զղջալ» ...»,- գրել է նա։

 

Այս թեմայով
am