«Իմ աղբյուրներով՝ այս կլոունադայի կուրատորն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է». Ս. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի հեղափոխական կուսակցությունը հանրահավաք էր կազմակերպել Ստեփանակերտում։

Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններից և կոչ են անում չեղարկել ընտրությունները:

Ուշագրավ է, որ այս հանրահավաքը կազմակերպվել է Մասիս Մայիլյանի հայտարարությանը զուգահեռ։

Այս քաղաքական ակտերը ղեկավարվում են միևնույն կենտրոնից ու հիմքեր ունեմ ենթադրելու, որ հրահրվում են Հայաստանի իշխանության որոշակի շրջանակների կողմից։ Արցախի իմ աղբյուրներն ասում են, որ «հեղափոխական» այս կլոունադայի կուրատորը Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է»:

Այս թեմայով
am