«Միսակ Լազարյանի հարցով կձեռնարկվեն օրենքով նախատեսված քայլեր». ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում գրված է. «Հայաստանում կալանավորված ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի իրավունքների հարցով երեկ ինձ է դիմել նրա փաստաբան Արկադյա Գևորգյանը։ Դիմել են նաև Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ:

Փաստաբանը բարձրացրել է ինչպես Միսակ Լազարյանին չհանձնելու, այնպես էլ Հայաստանում ապաստանի տրամադրման հարցերը:

Տեղյակ եմ, որ Գլխավոր դատախազությունը հանձնման հարցով դեռ որոշում չի կայացրել, և հարցը գտնվում է քննարկման փուլում:

Իմ որոշմամբ կնախաձեռնվի վարույթ և հանձնման ու ապաստանի հարցերով պարզաբանումներ ու անհրաժեշտ տեղեկություններ ստանալու հարցերով կհասցեագրվեն գրություններ, կձեռնարկվեն օրենքով նախատեսված քայլեր։

Քանի որ փաստաբանը նշել է, որ Մ. Լազարյանը հայտարարել է հացադուլ, այդ հարցը նույնպես կլինի մեր ուշադրության ներքո»:

Այս թեմայով
am