Վրաստանից Հայաստան ժամանած 53-ամյա վարորդի մոտ #COVID_19 կորոնավիրուս է ախտորոշվել․ #Newsgeorgia

Հայաստան ժամանած վրացի 53-ամյա վարորդի մոտ հաստատել է կորոնավիրուսը: Այդ մասին հաղորդում է News Georgia-ն՝ հղում անելով Հանրային հեռուստատեսությանը։ Վարորդը Գորիի շրջանի Մեջվրիսխեվի գյուղի բնակիչ է ու աշխատում է բեռնափոխադրումների ոլորտում։

Գորիի Հանրային առողջության կենտրոնի տեղեկություններով՝ նա Վրաստանի տարածքը լքել է մարտի 31-ին։ Վարորդը բեռ է փոխադրել Հայաստան։ Դեռևս հայտնի չէ, թե որ երկրում է նա վարակվել կորոնավիրուսով։ Ներկայումս տղամարդը բուժում է ստանում Հայաստանի հիվանդանոցներից մեկում։ Վրացի համաճարակաբանները պարզում են, թե ում հետ է նա շփվել նախքան երկրից հեռանալը։

Այս թեմայով
am