Թրամփն ամերիկյան ԶԼՄ-ներին կոչ է արել կորոնավիրուսի վերաբերյալ խուճապ չտարածել. РИА Новости

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան ԶԼՄ-ներին կոչ է արել կորոնավիրուսի մասին ասեկոսեներ չտարածել և բնակչության շրջանում խուճապ չտարածել, հայտնում է РИА новости-ն:

«Շատ կարևոր է, որ որոշ ԶԼՄ-ներ դադարեն հասարակությունում կեղծ ասեկոսեներ տարածելը և վախ ու խուճապ տարածելը»,- ասել է նա շաբաթ լրագրողների հետ հանդիպմանը:

Թրամփն առավոտյան թվիթերյան իր էջում նաև քննադատական գրառում է արել CNN հեռուստաալիքի վերաբերյալ, սակայն չի հստակեցրել, թե ինչն է քննադատության առիթ դարձել: Ավելի վաղ նա քննադատել էր նաև New York Times և Washington Post պարբերականները:

Այս թեմայով
am