«Որևէ միջազգային կառույց չի կարող զրկել Քաղավիացիայի կոմիտեին իր իրավասությունների իրականացումից». Տաթևիկ Ռևազյան

«Որևէ միջազգային կառույց չի կարող զրկել Քաղավիացիայի կոմիտեին իր իրավասությունների իրականացումից:  Տարածվող լուրերը,  որևէ կապ չունեն իրականության հետ. հերքում եմ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ուղիղ տեսակապի միջոցով հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Նա նշել է, որ առանձին ընթացակարգ կա դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու, որը վերաբերում է Հայաստանում գրանցված ավիաընկերություններին. «Ճիշտ է, որ այդ ավիաընկերություններից ժամանակավոր վերցրել են այդ թույլտվությունն իրականացնել չվերթներ դեպի Եվրոպա: Մենք հիմա ուզում ենք պարզաբանում ստանալ եվրոպական կողմից, թե ինչու են այդ որոշումն այդքան արագ կայացրել: Մենք հիմա նամակ ենք պատրաստում մեր գործընկերներին ուղարկելու համար որ պարզենք, թե ինչու է այդքան արագ կայացվել այդ որոշումը»,-նշեց Ռևազյանը:

Նրա խոսքով՝ այժմ Եվրոպայում շատ ընթացակարգեր են փոփոխվում կորոնավիրուսի հետևանքով, և դա կարող է ազդեցություն ունենալ նաև այս ոլորտում:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Այս թեմայով
am