Թուրքիան կարող է Հայաստանի դեմ ամերիկյան նոր կործանիչներ օգտագործել.ANCA- HALC

Ամերիկայի հայ ազգային կոմիտեն  և Ամերիկայի հույն ղեկավարների խուրհուրդը  փորձում են չեղարկել ԱՄՆ-ի ՝ Թուրքիային  F-35   վաճառելու գործարքը:  Այս  մասին գրում է Rusarminfo-ն:

«Միացեք մեր նախաձեռնությանը , քանի որ  Թուրքիան այն կարող է օգտագործել  հենց ամերիկյան զորքերի կամ մեր տարածաշրջանային դաշնակիցների, այդ թվում` Հունաստանի, Կիպրոսի, Իսրայելի և  Հայաստանի դեմ», - ասվոմ է հաղորդագրությունում:

ANCA-ն  և  HALC-ը ԱՄՆ քաղաքացիներին կոչ են արել դիմել սենատորներին՝ դադարեցնել ամերիկյան կործանիչների վաճառքը:

Նշենք, որ F-35- ը հինգերորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչ-ռմբակոծիչների ընտանիքից ամերիկյան կործանիչ է:

Այս թեմայով
am