Պարզվեց կինը, որն իբր ինֆարկտից էր մահացել և դիահերձեցին, կորոնավիրուս է ունեցել, նման դեպքերում մենք չենք կարող կանխել վիրուսի տարածումը, զգուշացրել էինք, բայց անտեսեցին. Երևանի գլխավոր ախտաբան

Tert.am-ը զրուցել է Երևանի գլխավոր ախտաբան, ախտաբանների ասոցացիայի նախագահ Արմեն Մխիթարյանի հետ: «Այն կինը, որը մահացավ ամենառաջինը, որ հայտարարեցին` սրտամկանի ինֆարկտից է մահացել այլ ոչ թե թոքաբորբից, ապա հետո պարզվեց, որ այդ կնոջ ամուսնու ու տղայի կորոնավիրուսի թեստը դրական էր: Սա ինձ համար առնվազն ծիծաղելի է: Եթե ինֆարկտ էր, եթե թոքաբորբ չէր, եթե կորոնավիրուս չէր, այդ մարդկանց դարդը կտրվե՞լ էր իրենց տան կնոջը կորցրած, գնային թեստ հանձնեին, ու դրական լիներ: Չէ, պարզ է, որ այդ կինը՝ ամենաառաջին հերձվածը, որը հերձել են սանիտարներով, բժիշկներով դիահերձերանում, կորոնավիրուսի հետ ենք գործ ունեցել: Հիմա սպասենք. տեսնենք այդ բուժաշխատողներից քանիսն են վարակվում և էլ ինչպե՞ս է տարածվում վարակը»,- ասում է նա:

-Պարոն Մխիթարյան, օրերս Ազգային ժողովը օրենք ընդունեց, որով կորոնավիրուսից մահացածները չեն դիահերձվի, որպես մասնագետ ձեր գնահատականը ո՞րն է այս օրենքին:

-Օրենքի նախագծի հայկական ասոցացիայի կողմից է հորդորվել: Նախարարի խորհրդատուի հետ միասին մենք խնդրեցինք, որ այդ նախագիծն ընդունվի: ՀՀ-ում չունենք որևէ դիահերձարան, որը կահավորված լինի այն ստանդարտներին համապատասխան, որը մեզ թույլ կտա հերձում իրականացնել նման վարակիչ ինֆակցիոն հիվանդությունների դեպքում: Այս խնդիրը վաղուց է գալիս: Դիահերձարանները, որոնք գտնվում են նաև ԲԿ-ների կազմում, դրանց գլխավոր բժիշկներին ձեռնտու չէ ասել՝ իմ դիահերձարանը չի համապատասխանում ստանդարտներին, եկեք կա՛մ վերանորոգենք, կա՛մ փակենք: Դիահերձարանն այսօր շատ շատերի համար բիզնեսի աղբյուր է, փող են աշխատում: Բայց այս պայմաններում հաստատված դեպքերի դիահերձումներն արգելելը շատ ճիշտ ու ողջունելի էր: Այ՛ո, դիահերձման ժամանակ կարող են վարակվել մարդիկ: Վիրուսը դեռևս հետազոտությունների փուլում է և դեռ պարզ չէ, թե որքան է վիրուսը մնում արտաքին միջավայրում, հետևաբար, ճիշտ էր հաստատված դեպքերի չհերձելու որոշումը:
Մանրամասները՝ tert.am-ում 

Այս թեմայով
am