Եթե Ռոբերտ Քոչարյանին բան պատահի, դա կլինի պետական մահափորձ. Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան

Այս օրերին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մտնում ենք մի նոր, աննորմալ քրեական շրջանի մեջ: Այս մասին «5-րդ ալիքի» հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան,  Ֆրանսիայի փաստաբանների պալատի անդամ Սեւակ Թորոսյանը:

«Ֆրանսիայում դատարանները փակել են եւ նիստ չկա, միայն նիստ են գումարում  հրատապ հարցերով, օրինակվ ազատության հետ կապված։ Հիմա գալով Ռոբերտ Քոչարյանի պարագային, ինչ-որ եղել է մինչեւ հիմա կորոնավիրուսի հետ կապ չունի, մենք 1.5 տարի ասում ենք, որ խախտումներ կան: Այս պրոցեսը մոտ երկու տարի ամբողջովին խախտումների պրոցես է, եւ հիմա մի երկրորդ ընթացք  է սկսվել, որն իրապես պետք է ցույց տա, որ քաղաքական խաղը մեկ բան է, քաղաքական վրեժխնդրությունը մեկ բան է, մարդասիրությունը՝ մեկ այլ բան: Այսօր եթե թողնենք 60–ն անց մեկին բանտում այս կորոնավիրուսի պայմաններում, ով առողջական խնդիրներ ունի, կարծում եմ՝ վաղը պետք է խոսենք պետական մահափորձի մասին: Այսինքն եթե որեւէ մեկը մահանա բանտում կորոնավիրուսի պատճառով, իմանալով որ նրա պաշտպանը դիմում է  ներկայացրել, զգուշացրել է դատավորին, եւ նրանք շարունակել են իրենց քաղաքական նպատակը, այստեղ աննորմալ նոր քրեական շրջանի մեջ կմտնենք: Չի կարող կորոնավիրուսը պետական մահափորձի առիթ դառնալ»,-ասաց նա:

Փաստաբանը խոսեց նաև այն մսին, թե ում պետք է ազատ արձակել այս օրերին, ում` ոչ:

«Այսօր պետք է տարբերակենք` ով կարող է դուրս գալ բանտարկված անձանցից, իսկ ով չի կարող: Պետք է զանազանել նախնական կալանքի պարագան եւ պատժի պարագան։ Երկրորդ դեպքը նախնական կալանքի հետ է կապված: Այն կապված է անմեղության կանխավարկածի հետ, այսինքն՝ անձը ուզեք, չուզեք անմեղ է եւ եթե վաղը մեկը մահանա, ով ուզում  է լինի, անընդունելի կլինի, քանի որ նա կարող էր տանը նստել, ո՞ւր պիտի գնա, օդանավ էլ չկա: Ավելի լավ է՝ տանը նստի, քան թե բանտում»,- ասաց  նա:

Փաստաբանը հավելեց, որ եթե առաջիկա օրերին Ռոբերտ Քոչարյանին որեւէ բան պատահի, ինքը միջազգային քրեական դատարան կդիմի. «Ես պատրաստ եմ պետական մահափորձի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանի, Արդարադատության նախարարի և դատավորիի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան, որովհետեւ սա պետական, պաշտոնական մահափորձ կլինի: Եթե որեւէ մեկը Հայաստանում այս առիթն օգտագործի, որպեսզի մարդասպանություն կազմակերպվի, ես անձնապես կդիմեմ բոլոր միջազգային կառույցներին»:

Այս թեմայով
am