Քամու հետևանքով Երևանի Կենտրոն վարչական շրջանում փտած ծառեր են շրջվել

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոս, Խորենացի, Չարենց փողոցներում, «Բրազիլիայի հրապարակ»-ում, Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում և Աբովյան պուրակի հարևանությամբ շրջվել են ժամանակին սանիտարական էտի չենթարկվելու պատճառով չորացած և վաղուց հատման ենթակա՝ փտած ծառեր: Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։

«Ահազանգին արագ արձագանքել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ստորաբաժանումը: Տարածքից հեռացվել են արմատախիլ եղած ծառերը:

Հետևություն՝ եթե ժամանակին կատարվեր ծառերի առողջացում և փտած, ոչ կենսունակ ծառերի հատում, նման բան տեղի չէր ունենա»,- նշված է հաղորդագրության մեջ։

Այս թեմայով
am