40° ջերմությամբ կնոջը բժիշկները չեն ընդունել՝ «վիրուս» անվանելով,քաղաքացին պահանջում է հանդիպում վարչապետի հետ

Meganews.am-ը   ներկայացնում է  խմբագրություն դիմած Քրիստինե Գրիգորյանի բողոքը, որը այս պահի դրությամբ ավարտվեց Վարչապետին հանդիպելու պայանջով:

Ըստ կնոջ հեռախոսային խոսակցության, նա երեկ ապրիլի 3-ին ամբողջ օրը փաստացի ապարդյուն փորձել է հայտնվել հիվանդանոցում՝ կորոնավիրուսի համար ախտորոշվելու նպտակով:

Արդեն մի քանի օր է՝ Երևանի բնակիչ 38-ամյա Քրիստինե Գրիգորյանը բարձր ջերմությամբ դիմում է տարբեր բուժհաստատություններ, սակայն նրան ոչ մի տեղ չեն ընդունում, խիստ արտահայտված հազի ու հևոցի պատճառով ենթադրելով, որ կարող  է վարակվաած լինել Կորոնավիրուսով, զանգահարել է շտապօգնություն, որտեղից  հորդորել են դիմել տարածքային պոլիկլինիկա:

Այնուհետև, այդ վիճակում նա գնացել  է «Սուրբ Աստվածամայր» պոլիկլինիկա, որտեղից վիրավորված հեռացել է, որովհետև նրա խոսքերով իրեն հասկացրել են, որ ինքը քայլող վիրուս է ու հիմա իրենց ենթարկում է վարակման ռիսկին:

«Հակառակ դեպքում ի՞նչ են նշանակում իրենց խոսքերը՝ դու խի՞ էս էստեղ ու խի՞ ես ուզում վարակել մեզ»,  լրագրողը  ցիտում է քաղաքացուն:

Արդյունքում, չսպասելով պոլիկլինիկայից հրավիրվող շտպօգնությանը, կինը վիրավորված ու վրթոված հեռացել է:  

Ի դեպ, հիմնականում նա գանգատվում էր  հազի, հևոցի ու շնչահեղձության տասնհինգ րոպեանոց նոպայաձև սրացումներից, որոնցից մեկի ականատեսն եղան նաև պոլիկլինիկայի բժիշկները:

Կնոջ խոսքերով, երբ ջերմությունը բարձրանում է 38-ից, նրա մոտ սկսվում է անդադար հազ, որը մի փոքր մեղմվում է գոլ ջուր խմելուց:

Ինչևէ, պոլիկլինիկայից դուրս գալուն պես, նա բողոքով դիմել է ՀՀ ԱՆ թեժ գիծ:

Պատասխանին երկար սպասել է դրսում՝ չցանկանալով վտանգել երեխներին, բայց անձրևի պատճառով այլևս չի կարողացել  ու  հիմա փորձում է ինքնամեկուսանալ տանը:

Արդեն օրվա վերջին բողոքով գրել  է  Վարչապետի, նրա տիկնոջ ու երեխաների սոցիալական ցանցերի էջերին, քանիզ կարծում էոր նման զարհուրելի վերաբերմունքը պոտենցիալ հիվանդների նկատմամբ վիրավորական է, ու հենց դա է մարդկանց հետ կանգնեցնում բժիշկներին հրատապ դիմելուց՝  բարձրացնելով հիվանդացության տեմպերը ամբողջ երկրում:

Տիկինը նաև օգնություն խնդրելու նպատակով, փաստացի  անպատասխան դիմել է մի շաարք լրատվականներին, որովհետև վերոնշյալ վերաբերմունքից անվստահությամբ է համակվել  բժիշկների, նրանց հետ մեկուսացման ու բուժման հետագա քայլերի նկատմամբ:

Վերջպես, Meganews.am  լրաատվականի արձագանքից հետո, որը կնոջ բողոքը փոխանցել է  պարետատուն, ապա կրկին զանգահարել է կնոջը, պարզելու այդ քայլի արդյունքը, սայլը տեղից շարժվել է և տիկնոջը արդեն ուշ երեկոյան նախարարությունից զանգահարել է ՀՀ ԱՆ քաղաքացիների դիմում բողոքների բաժնի պետ Հասմիկ Հարությունյանը՝ առաջարկելով շտապօգնության կանչ:

Սակայն քաղաքացին արդեն   հրաժարվում է տալ իր հասցեն, ասելով որ պահանջում է հանդիպում Վարչապետի հետ:

Նրա խոսքերով, համակարգը հավանաբար այսպես է վարվում բնակչության հետ, որ այսքան ուշացած դեպքեր են լինում, ցիտելով քաղաքացուն ասեմ «երևի ինձ պես երկար անտեղիյակ են մնում ու վարակում են շրջապատին, ինչպես հավանաբար ես եմ վարակել Սիթի գնալով»  :

 Հավելեմ, որ  անձամբ Meganews.am-ի  հետ ևս կապվել է է ՀՀ ԱՆից  Հասմիկ Հարությունյանը, քանի որ  քաղաքացու հետ զրուցել, հասցեն պարզել  չէր կարողանում և փորձում էր ինֆորմացիա ստանալ մեզանից, եղած կոնտակտները փոխանցելուց հետո  Հարությունյանը ասաց, թե տեղեկություններ ուներ տիկնոջ այցի հետ կապված  «Սուրբ Աստվածամայր»  պոլիկլինիկա, սակայն դրանից հետո կապ չի եղել, իսկ մեր անմիջական միջնորդությունից և ավելի վաղ հրապարակած նյութից  հետո նրանք փորձում են պարզել հասցեն՝ կնոջը հիվանդանոց տեղափոխելու նպատակով:

 Ինձ մոտ որպեսզ ոչ միայն լրատավականի ներկայացուցչի, այլև պարզապես հպարտ քաղաքացու բազմաթիվ հարցեր են ծագում. ինչու՞ համար են  ՀՀ ԱՆ, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, ի դեպ որը այդպես ել իմ զանգը անպատասխան թողեց, պարետատան և բոլոր այլ թեժ հեռախոսահամարները, որոնք ոչ միայն անմիջապես չեն պատասխանում, այլև կարելի է ասել առհասարակ չեն պատասխնում կամ դժկամությամբ պլնային արտահայտություններ են անում:

 Ինչու՞ զանգից հետո հետևողական չեն արդյունքի նկատմամբ, ինչու՞ տարածքային պոլիկլինիկաները չունեն  նման դեպքերի հետ շփվելու տարրական հմտություններ ու հնարավորություններ, երբ անդադար ասում եք, որ դեպքերի մեծ մասը պետք է բուժվեն տնային պայմաններում, այսինքն պոլիկլինիկայի բժիշկների հսկողությամբ:

 Ինչու՞ է այս իրավիճակում շտապօգնությունը հնարավոր վարակիչ հիվանդության գանգատով քաղաքացուն թողնում առանց հսկողության, հնարավորություն տալով ինքագործունեություն ծավալելու, փոխարենը մակագրելու զանգը տարածքային պոլիկլինիկա կամ ընտանեկան բժիշկին:

Մի խոսքով ինչու՞ իրականում չի արվում այն ինչը հայտարարում են  բարձրստիճան մարմինները և ԶԼՄ-ները

Այս համապատկերում որքան էլ որ հասկանում եմ կնոջ սթրեսը ու շփոթմունքը,որից հնարավոր են սխալներսկսում եմ հավատալ տիկնոջ խոսքերին, որ  այս  հարցը պետք է բարձրացվի, բարձրձայնվի, եթե ոչ հանունն նրա, ապա հանուն մեր երկրի ու ժողովրդի, որ այս երկիրը իսկապես երկիր դառնա, որ օգնության կարիք ունեցողներին հրատապ արձագանքեն, ինչպես որ կարգն է:

Հիշեցնենք, ՀՀ ԱՆ թեժ հետռախոսահամարն է՝ 8003. ՀՄՎԿ՝ 060838300 շուրջօրյա, ՀՀ Պարետատուն՝ 8141, Երևանի շտապօգնություն՝ 103:

Meganews.am –ը տեղեկացավ,որ այսօր newspress.am լրատվականի օգնությամբ  Քրիստինե Գրիգորյանին այս պահին Էրեբունի հիվանդանոցում է և բժիշկները հետազոտում են։

ԿարինեՍահակյան

Այս թեմայով
am