Պուտինը ԱԽ անդամների հետ էներգետիկ շուկաներում տիրող իրավիճակն է քննարկել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ընթացքում քննարկել է համաշխարհայի էներգետիկ շուկաներում տիրող իրավիճակն ու կորոնավիրուսի դեմ պաքարի հարցեր:

Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Մանրամասն քննարկում է տեղի ունեցել մեր երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի թեմայով, հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել ներռուսաստանյան սոցիալ-տնտեսական օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև համաշխարհային էներգետիկ շուկաներում տիրող իրադրությունը: Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակվել է խորհրդակցության ժամանակ Վլադիմիր Պուտինի խոսքը:

 

Այս թեմայով
am