«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ից «Նաիրի» ԲԿ տեղափոխված հիվանդներից մեկը կոմայի մեջ է եղել և կարճ ժամանակ անց՝ մահացել.factor.am

Երեկ՝ ապրիլի 2-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից չորս պացիենտ տեղափոխվեց Նաիրի բժշկական կենտրոն։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ «Գրիգոր Լուսավորիչը» վերապրոֆիլավորվեց և այս օրերին կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին պետք է սպասարկի։

Չորս պացիենտներից մեկի մոտ կարճ ժամանակ անց մահ արձանագրվեց։ Factor.am-ի տեղեկություններով՝ մահն արձանագրվել է հիվանդի տեղափոխումից 40 րոպե անց։ Լուրի իսկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի խոսնակ Ծովինար Խաչատրյանի հետ։ «Եղել են ծայրահեղ ծանր և միջին վիճակում գտնվող հիվանդներ։ Այստեղից նորմալ տեղափոխումն իրականացվել է։ Իսկ թե երբ է մահացել պացիենտներից մեկը՝ նման ինֆորմացիայի չենք տիրապետում»,-ասաց խոսնակը։ Կապ հաստատեցինք Շտապօգնության ծառայություն հետ՝ ճշտելու, թե հնարավո՞ր է՝ պացիենտի մահը վրա է հասել տեղափոխման ճանապարհին։

Մանրամասները՝ factor.am-ում 

Այս թեմայով
am