Քաղաքացին ահազանգում է, կորոնավիրուսի հետ կապված որևէ թեժ գիծ չի արձագանքում

Քաղաքացին ահազանգում է, կորոնավիրուսի հետ կապված որևէ թեժ գիծ չի արձագանքում Meganews.am լրատվակաանի գլխավոր խմբագիր Մարգարիտա  Դավթյանը ՖԲ իր էջում գրում է, որ խմբագրություն օգնության համար դիմել է 39-40 ջերմաստիճանով կին, որին կորոնավիրուսի թեժ գծի հեռախոսահամարով խելամիտ պատասխան չեն տալիս:

«Զանգահարել եմ թեժ գիծ, երկար լսելուց հետո ասել են վաղը գնա պոլիկլինիկա, զանգահարել եմ շտապօգնություն, ասել են թե քայլող վիրուս ես, վաղը դիմիր տեղամասային պոլիկլինիկա» - ասում է քաղաքացին։

Այնուհետև ԶԼՄ ներկայացուցիչ Մարգարիտ Դավթյանը անձամբ է զանգահարում պարետատան թեժ գիծ և փոխանցում է քաղաքացու խնդիրը: «Քաղաքացին լավ չի զգում իրեն օգնություն է խնդրում, այ քեզ բան, սա էս ինչ՞ վերաբերմունք է, ինչու համար են այդ թեժ գծերը, եթե հրատապ ու նպատակաուղղված աարձագանք չկա: 20 րոպե անց փորձում եմ քաղաքացուց պարզել արդյոք օգնությունը հասավ:

Պարզվում է անքամ այդքան ժամանակ անց տիկնոջ հետ չեն կապվել:

Մինչդեռ, այդ 37 – ամյա կինը տանը ունի երեխաներ ու ստիպված է եղել այդպես մնալ տանը: Խուճապ չեմ տարաածում, պարզապես Աստված չանի մեկը թեժ գծի կարիքը ունենա, առողջություն այդ տիկնոջը և բոլորիս»,- եզրափակում է իր խոսքը Մարգարիտ Դավթյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարությունը հայտարարել է արտակարգ վիճակ ու բնակչությունից պահանջում է մնալ տանը, անհարկի դուրս չգալ և խնդիրների դեպքում դիմել ՀՀ ԱՆ և Պարետատան թեժ գծի հեռախոսահամարներով:

 

 

 

 

Այս թեմայով
am