Երևանի ո՞ր շենքերում են վերելակները փոխվելու

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ներկայացրել է Երևանի փոխարինվող վերելակների հասցեները: 

«Երևանում այս տարի կիրականացվի վերելակների փոխարինման խոշոր նախագիծ։ 500 մուտք այս տարվա վերջում կունենա նոր, ժամանակակից վերելակ։ Նախագծի շահառու է հանդիսանում շուրջ 60 հազար մարդ։

Քանի որ շատ են հարցերը, հրապարակում եմ այն հասցեները, որտեղ այս տարի նոր վերելակ կտեղադրվի։

Նաև հիշեցնում եմ, որ վերելակի հետագա խնամքի և սպասարկման պարտականությունը կրելու են բնակիչները, քանի որ վերելակը բնակիչների բաժնային սեփականությունն է։

Այս պահին կարևոր է մնանք տանը և առողջ լինենք։ Ամեն ինչ լավ է լինելու»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Փոխարինվող վերելակների հասցեները՝ այստեղ:

Այս թեմայով
am