Եթե ոսպն ու հնդկաձավարը թանկացել են, ընտրեք այլ փոխարինիչներ. նախարար

Եթե ոսպն ու հնդկաձավարը թանկացել են, ընտրեք այլ փոխարինիչներ: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով թանկացումներին:

«Հնդկաձավարի դեպքում արտաքին շուկաներում, անկախ կորոնավիրուսի տարածումից, եղել է գնաճ, բայց խուճապի մատնվելու որևէ առիթ, պատճառ չկա, պետք է դրան հանգիստ վերաբերել: Եթե տեսնում ենք՝ ոսպի և հնդկաձավարի գները բարձրանում են, ապա մենք՝ որպես սպառողներ, կարող ենք ընտրել մյուս փոխարինիչները, այդպիսով, առհասարակ, նաև շուկան է կարգավորվում»,- նշեց նա:

Այս թեմայով
am