Ստեփանակերտում ամեն օր ժամը 20։00-ից դադարեցվելու է հասարակական տրանսպորտի աշխատանքը

Ստեփանակերտի քաղաքային իշխանությունները որոշում են ընդունել ժամանակավորապես ամեն օր ժամը 20:00-ից դադարեցնել մայրաքաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հասարակական տրանսպորտի աշխատանքը:

Այս մասին Meganews.am-ը տեղեկացավ Արցախի տեղեկատվական շտաբից։

«Հաշվի առնելով վերջին օրերին, բնակչության շարժի պասիվացմամբ պայմանավորված, ուղևորահոսքի զգալի նվազումը՝ Ստեփանակերտի քաղաքային իշխանությունները որոշում են ընդունել ժամանակավորապես ամեն օր ժամը 20:00-ից դադարեցնել մայրաքաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հասարակական տրանսպորտի աշխատանքը:  Որոշումն ուժի մեջ է մտնում սույն թվականի ապրիլի 3-ից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Այս թեմայով
am