Սոթքում 12-ամյա երեխա է ինքնասպանություն գործել

Սոթք գյուղում 12-մայա երեխան ինքանսպանություն է գործել: Դեպքի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան՝ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասել է, որ ոստիկանության Վարդենիսի բաժին հաղորդում է ստացվել ապրիլի 2-ին՝ ժամը 11.15-ին, բժշկական կենտրոնից։ ԲԿ-ից հայտնել են, որ Սոթք գյուղում 12 տարեկան երեխա է կախվել:

«Մեկնած օպերատիվ-քննչական խմբին Սոթք գյուղի բնակիչներից մեկը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, 2007 թ.ծնված տղային տեսել է իրենց գոմի մուտքի դռան մոտ գտնվող երկաթյա ձողից հակի թելով կախված վիճակում: Հանգամանքները պարզվում են»,-ասել է Գաբրիելյանը՝ նշելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն,   նախապատրաստվում են նյութեր:

Այս թեմայով
am