Եվս 10 քաղաքացի բուժվել է կորոնավիրուսի վարակից, բուժվածների ընդհանուր թիվը 43 է

Ապրիլի 2-ին՝ օրվա ընթացքում, Հայաստանում կորոնավիրուսի վարակից բուժվել է ևս 10 քաղաքացի` կրկնակի բացասական թեստով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Երեկ օրվա ընթացքում ունեցել ենք 10 առողջացած` կրկնակի բացասական թեստով, ովքեր դուրս են գրվել բժշկական կենտրոններից:Առողջացածների ընդհանուր թիվը դարձավ 43»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի դրությամբ Հայաստանում կար կորոնավիրուսով վարակվելու 663 հաստատված դեպք, մահվան ելքերը՝ 7 են:

Այս թեմայով
am