«Կարևոր է օգնել քաղաքացիներին պահպանել իրենց աշխատանքն ու լուծել նրանց ֆինանսական խնդիրները». Վրաստանի փոխվարչապետ

Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին տեղեկացրել է, որ տնտեսության և զբոսաշրջության տարբեր ճյուղերին աջակցելու համար կառավարությունը 2 միլիոն դոլար արժողությամբ փաթեթ կօգտագործի: Այս մասին գրում է pia.ge կայքը:

«Այս փաթեթը կօգնի սուբսիդավորել մինչև 50 հյուրանոցի բանկային վարկերը, հետաձգել գույքահարկի և եկամտահարկի վճարումն ու ավելացված արժեքի հարկը փոխհատուցել 600 միլիոն լարիի չափով, ինչը կապահովի զբոսաշրջությունն ու կպահպանի աշխատատեղերը: Կարևոր է օգնել քաղաքացիներին պահպանել իրենց աշխատանքն ու օգնել լուծել նրանց ֆինանսական խնդիրները»,-հայտարարել է Ցքիտիշվիլին:

Փոխվարչապետը նշել է, որ առաջարկված քայլերը դեռևս մի մասն են կառավարության այն ծրագրերի, որոնք առաջարկվել կամ առաջարկվելու են ճգնաժամից դուրս գալու համար: Նրա խոսքով՝ այս քայլերը ուղղված են առաջին հերթին աշխատատեղերի պահպանմանը:  

Այս թեմայով
am