ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը վայելում է «Ով սիրուն, սիրուն» երգը՝ Վալերի Մելաձեի կատարմամբ

Համացանցում լայն տարածում է գտել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և հանրաճանաչ երգիչ Վալերի Մելաձեի մասնակցությամբ տեսանյութը:

Լև Լեշչենկո

© SPUTNIK / АЛЕКСАНДР ПОЛЕГЕНЬКО

Լև Լեշչենկոն հիվանդանոցում երգել է «Надежда» երգը

 

Այն նկարահանվել է անցած տարի, բայց նոր-նոր է հասանելի դարձել հասարակության լայն շրջանակի համար:

Կադրերում Ռուսաստանի ապագա վարչապետը երեկոն անցկացնում է հարազատների և ընկերների շրջապատում: Վալերի Մելաձեն ներկաների համար կատարում է «Ով, սիրուն, սիրուն» հայկական գեղեցիկ սիրային երգը: Հյուրերից մեկը Միշուստինին հրավիրում է պարի:

Նշենք, որ Գեորգի Դանելիայի հայտնի «Միմինո» ֆիլմի ցուցադրությունից հետո «Ով սիրուն, սիրուն» երգը լայն ժողովրդականություն էր վայելում ամբողջ Խորհրդային Միության տարածքում։

 

Այս թեմայով
am