Կորոնավիրուսի դեմ պայքարում Լուկաշենկոն հորդորել է յուղոտ սնունդ օգտագործել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Мир» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կորոնավիրուսի դեմ պայքարի համար խորհուրդ է տվել յուղային սնունդ օգտագործել, հաղորդում է РБК-ն:

 «Երեկ մի շատ խելացի ռուսաստանցի ասաց՝ պետք է ֆիզիկապես պայքարել դրա դեմ: Ես մտածում եմ՝ ինչպե՞ս թե ֆիզիկապես: Պետք է սահմանազատես քեզ վտանգներից: Սպորտով է պետք զբաղվել և մաքուր օդում լինել: Պետք է օգնել թոքերին»,- հայտնել է Լուկաշենկոն:

«Մենք, ասում է, դիետա ենք նստում, բայց պետք  է յուղային սնունդ ընդունել»,- շարունակել է Լուկաշենկոն՝ ընդգծելով, որ յուղային սնունդը օգնում է թոքերին հաղթել վարակը: «Եթե մասնագետը, գիտնականն ասում է, հավանաբար հիմար չէ: Ահա ես իմ փորձառությամբ իրեն այս հարցում աջակցում եմ»,- հավելել է Բելառուսի նախագահը:

Այս թեմայով
am