Մանչեսթեր Յունայթեդը 50 միլիոն եվրո կառաջարկի 16-ամյա ֆուտբոլիստի համար

Անգլիական «Բիրմինհեմի» 16- ամյա տաղանդ Ջուդ Բելինհեմը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, հաղորդում է Sky Sports-ը:

Մանչեսթերյան ակումբը պատանի ֆուտբոլիստի համար պատրաստ է 50 միլիոն ֆունտ վճարել:

Նշվում է, որ Բելինհեմը գրավել է նաև անգլիական մի շարք այլ թոփ ակումբների ուշադրությունը:

Չեմպիոնշիփի այս մրցաշրջանում 16-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 25 հանդիպում ՝ դառնալով 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

   Աղբյուր  ArmSport.am

Այս թեմայով
am