Հռոմի պապն աղոթել է պանդեմիան լուսաբանող ԶԼՄ-ների աշխատակիցների համար

CNA-i 3w[ancmamb` Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը աղոթել է կորոնավիրուսի պանդեմիան լուսաբանող ԶԼՄ-ների աշխատակիցների համար:

«Նրանք, ովքեր աշխատում են լրատվամիջոցներում, օգնում են մեզ վերապրել մեկուսացման այս ժամանակահատվածը»,- ասել է Ֆրանցիսկոսը: Պապը մարդկանց խնդրել է աղոթել բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են հաղորդակցության եւ երեխաների դաստիարակության ոլորտում:

Վատիկանում իր նստավայրի մատուռից ուղիղ հեռարձակման միջոցով Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ «Սուրբ Հոգին մեզ ազատություն է տալիս»:

Այս թեմայով
am