Իտալիայի սուպերմարկետներից մեկում երիտասարդները մեծ ծեծկռտուք են սկսել ․ Daily Mail (լուսանկարներ, տեսանյութ)

Իտալիայի սուպերմարկետներից մեկում երիտասարդները մեծ ծեծկռտուք են սարքել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը չպահելու համար, գրում է Daily Mail պարբերականը։

Կատարվածի տեսանյութը հրապարակվել է համացանցում, որտեղ երևում է, որ Նեապոլի սուպերմարկետում երիտասարդները վիճում են, ապա որոշ ժամանակ անց արդեն անցնում են միմյանց հարվածելուն։

Նրանք ցանկանում էին անցնել գիծը, չէին պահում մեկ մետրի հեռավորությունը, գրում է աղբյուրը։

Աղբյուրը նաև մանրամասնում է, որ մի երիտասարդ կանգնած է եղել մի քանի հոգու կողքին և նրանց հիշեցրել համավարակի պատճառով սոցիալական հեռավորություն պահելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև սպառնացել ոստիկանություն զանգահարել դիմակ չկրելու դեպքում։

Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է 110 574 մարդ, որից 13 155-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է 16 847 մարդ:

Այս թեմայով
am