«Նարեկ Սիմպո» կեղծ օգտատերը թիրախավորել է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տղամարդկանց և գումար շորթել

Սոցիալական ցանցում «Նարեկ Սիմպո» տվյալներով հանդես եկող 29-ամյա երիտասարդը թիրախավորել է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տղամարդկանց, ապա վարկաբեկող տեղեկություն տարածելու սպառնալիքով կատարել շորթում:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ տղամարդը կեղծ օգտահաշիվ է բացել «Համադասարանցիներ» սոցիալական ցանցում դեռ 2016թ.-ին: Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց գրավելու և նրանց հետո ծանոթանալու, վերջիններիս մոլորության մեջ գցելու համար երիտասարդն իր էջում ներբեռնել է բարետես արտաքինով երիտասարդի պատահական լուսանկար, սեռական կողմնորոշման մասին ակնարկելու և տղամարդկանց գրավելու նպատակով լուսանկարների շարքում ցուցադրել է նաև տղամարդու ինտիմ հատվածի լուսանկար:

Կեղծ օգտատերի տարածած տեղեկատվության «խայծը կուլ են տվել» Երևան քաղաքի երկու բնակիչ ու ծանոթացել: Երիտասարդը նրանց վերաբերյալ արատավորող տեղեկատվությունները հրապարակելու սպառնալիքով շորթում է կատարել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել «Նարեկ Սիմպո» կեղծ անհատական էջը վարող 29-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով՝ արատավորող տեղեկատվություն տարածելու սպառնալիքով շորթում կատարելու և ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ 3-րդ մասին 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար: Դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան: Գործը գտնվում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում:

Այս թեմայով
am