«Այս ընթացքում բազմաթիվ նամակներ եմ ստացել». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Սիրելի հայրենակիցներ, այս ընթացքում բազմաթիվ նամակներ եմ ստացել, որոնց հեղինակները պատմել են իրենց վիճակը, ասելով, որ երեխաներ ունեն, բայց այս պահին եկամտի որևէ աղբյուր չունեն, քանի որ օրավարձով աշխատող են եղել ու կորոնավիրուսի պատճառով հիմա չունեն նաև աշխատանք:

Այսօր ընդունեցինք հակաճգնաժամային 9-րդ միջոցառումը, որով միանվագ աջակցություն կցուցաբերենք նաև այս խմբի մեր հայրենակիցներին:

Ընդհանուր առմամբ՝ ընդունել ենք 9 հակաճգնաժամային միջոցառում, որոնցից 4-ը տնտեսական աջակցության, 5-ը սոցիալական աջակցության:

Համոզված եմ՝ այդ միջոցառումները կթեթևացնեն մեր հարյուր հազարավոր հայրենակիցների հոգսերը՝ ճգնաժամային այս իրավիճակում»:

Այս թեմայով
am