Ովքեր կարող են կառավարության այսօրվա որոշմամբ 26.500 դրամը ստանալ

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն իր ֆեյսուքյան էջում գրում է .

«Կառավարությունն ընդունեց արտակարգ որոշում:

Բոլոր այն երեխաները (0-18տ), ում երկու ծնողները չունեն գրանցված աշխատանք, կստանան 26.500 դրամ մեկանգամյա աջակցություն:

Մեր կանխատեսումներով այն կվերաբերվի շուրջ 200.000 երեխաների և ծախսը կկազմի 5.3 միլիարդ դրամ:
Բացառություն են կազմում ընտանեկան նպաստ ստացող ընտանիքները:

Այս որոշման մասով աշխատանք չունեցող են համարվում այն անձինք ովքեր աշխատանք չեն ունեցել առնվազն մարտի 12-ից 31-ն ընկած ժամանակահատվածում:

Դիմելու կարգը կհաստատվի մինչև ապրիլի 10-ը:

Օրինակ՝ հայրը տաքսու վարորդ է, մայրը՝ դայակ մասնավոր անձանց տներում, ունեն 3 անչափահաս երեխա, կստանան 79.500 դրամ մեկանգամյա աջակցություն»:

Այս թեմայով
am