Ո՞վ է աջակցելու Մասիս Մայիլյանին 2-րդ փուլում. Բաց է մնում Վիտոյի թեւի հարցը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մասիս Մայիլյանին աջակցող, Արցախում սորոսականների համարում ունեցող «Նոր Արցախ» դաշինքը չի անցել պառլամենտ, ստացել է ընդամենը 2,6 տոկոս ձայն։ «Մասիսի համար երկրորդ փուլում պայքարելու մոտիվացիան այդ ուժի մոտ, փաստորեն, առանձնապես մեծ չի լինելու, Սամվել Բաբայանի կուսակցությունը մտավ պառլամենտ, իրենց դեպքում էլ մոտիվացիան մեծ չի լինելու, մանավանդ որ վերջին շրջանում խոսակցություններ կային, որ նրանց միջեւ «սեւ կատու է անցել»։

Այլ վիճակ է Արայիկ Հարությունյանի պարագայում։ Նրան պոտենցիալ սատարող երեք կուսակցությունն էլ` «Ազատ հայրենիք», ԱԺԿ, ՀՅԴ, անցել են պառլամենտ: Բաց է մնում Վիտոյի թեւի հարցը՝ ո՞ւմ է սատարելու։ «Իրենք դեռ որոշում չեն կայացրել։ Բոլոր դեպքերում, հասկանալի է, որ Վիտոյենք չեն պաշտպանելու Մասիսին, ինչը նշանակում է, որ ունենք նվազագույնը նեյտրալ Վիտո»,- ասաց արցախյան մեր աղբյուրը:

Ցնցումների հավանականություն դեռ կա՞։ «Էս պահին ռեալ որեւէ նման բան չի երեւում. դրա շարժիչ ուժը Սյամոն էր, նա հայտնվել է պառլամենտում, իրեն հաստատ դա պետք չէ»: Սյամոն չէր, սորոսականներն էին։ «Չեմ կարծում. սորոսականները` «Նոր Արցախը», ձայն չի ստացել, հետեւաբար, նրանց հետեւից գնացողներ չեն լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am