«Վակցինան արդեն կա. Միլիոնավոր անձիք հունիսին կստանան կորոնավիրուսի դեմ վակցինան». BAT. Telegraph

British American Tobacco ընկերության դուստր ձեռնարկությունը՝ Kentucky BioProcessing հայտարարություն է տարածել, որ հայտնաբերել է կորոնավիրուսի դեմ վակցինան (պատվաստանյութը) և արագացված կարգով փորձարկումներ է անում։ Նշել է, որ հունիս ամսին հավանական է, որ վակցինան հասանելի դառնա միլիոնավոր մարդկանց։

Ծխախոտի արտադրությամբ զբաղվող աշխարհի երկրորդ խոշոր ընկերությունը՝ British American Tobacco-ն նաև հայտարարել է, որ պատրաստ է հունիսից՝ շաբաթական միլիոնավոր դոզաների հասնող կորոնավիրուսի դեմ վակցինա ուղարկել հիվանդներին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսվում էր վակցինայի հիվանդներին հասանելու դառնալու այլ ժամկետի մասին, մասնավորապես, խոսքը գնում էր 1-2 տարվա մասի։ British American Tobacco-ի հայտարարած ժամկետները ոչ միայն սենսացիոն են, այլ նաև ռեկորդային։

Հղման աղբյուր՝ Republica.am

Այս թեմայով
am