««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն այսօր ամբողջությամբ կդատարկվի»․ նախարար

Կառավարության նիստում նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ երեկ կատարված փորձանմուշների արդյունքում ունենք 92 նոր դեպք:

«Ունենք 16 հաստատություն, որտեղ պահվում են թե՛ դրական, բայց թեթև ձևերով պացիենտները, և թե՛ նրանք, ովքեր շփվել են հաստատված կոնտակտների հետ։ ՀՀ-ում արդեն 9 բժշկական կազմակերպություն զբաղվում է գրեթե միայն կորոնավիրուսի պացիենտների բուժումով․․․ Հաշվի առնելով թվերի մեծացումը, որոշել ենք, որ ՀՀ ամենամեծ ԲԿ-ն նույնպես պետք է զբաղվի այս խնդրով, դա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն է, որն այսօր ամբողջությամբ կդատարկվի ու կծավալվի միայն որպես կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց։ Դա մեզ թույլ կտա երկար ժամանակ ունենալ բավարար մահճակալային ֆոնդ»,- ասաց Թորոսյանը։

Այս թեմայով
am