«Ինքնամեկուսացման կարգավիճակում գտնվողները պարբերաբար զանգեր են ստանալու»․ Տ․ Ավինյան

Կառավարության նիստում անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեպքերի տեմպի աճի որոշակի վտանգի առաջ ենք կանգնած․ «Թեստավորման քանակների մեծացումը ճիշտ մոտեցում է, քանի որ ուզում ենք հնարավորինս շատ դեպք ախտորոշենք։ Իրավիճակը դեռևս վերահսկելիության շրջանակներում է․․․ Երկրում տիրում է համատարած հանդարտություն, հանգստություն, իհարկե դա լավ է, բայց համաճարակային տեսակետից դա պրոբլեմ է, որը ստեղծում է վտանգ, որ տեմպը կավելանա։ Սիրելի՛ հայրենակիցներ, այդքան հանգիստ մի վերաբերվեք վարակին․․․ Ցավոք, երեկ չորրորդ մահն ունեցանք, մահացավ մեր 89 տարեկան հայրենակիցը, ցավակցում եմ հարազատներին, բարեկամներին։ Նորից եմ ուզում կրկնել՝ այո՛, ավագ սերնդի ներկայացուցիչների համար վիրուսը վտանգավոր է, բայց սա չի նշանակում, որ երիտասարդների համար վիրուսը լինելու է անվտանգ․․․ Պարետը միջոցներ ձեռնարկել է, ոստիկանությունը պահպանում է արտակարգ դրությունը»,- հավելեց վարչապետը։

Հայտարարությամբ հանդես եկավ նաև պարետ Տիգրան Ավինյանը․ «Այն անձինք, ովքեր ինքնամեկուսացման կարգավիճակում են, զանգեր են ստանալու տեղեկատվական կենտրոնից, համաճարակաբաններից, ԱԻՆ-ի աշխատակիցներից, ու պետք է խնդրեմ, որ ինքնամեկուսացման ցուցում ունեցող քաղաքացիները խստորեն պահպանեն այդ ռեժիմը»։

Այս թեմայով
am