«Գյումրի» ԲԿ բժիշկները մասնակցել են COVID-19-ի կանխարգելմանն ու բուժմանն ուղղված օնլայն դասընթացներին

«Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկները մասնակցել են Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված բուժաշխատողների համար նոր կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանն և բուժմանն ուղղված օնլայն դասընթացներին:

«Շարունակական դասընթացի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված դեպքերի համաճարակաբանական դիտարկման, դեպքերի ճիշտ ախտորոշման, լաբորատոր հետազոտությունների և նմուշառման, հիվանդների տնային խնամքի, հիվանդի կլինիկական վարման, ներհիվանդանոցային վարակի կանխարգելման միջոցների լուսաբանումը և հետագա գործառույթների վարումը»,-ասված է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:

Այս թեմայով
am