ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 200 000-ը. CNN

Միացյալ Նահանգներում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 205 438-ի, մահացության ցուցանիշը կազմում է 4528: Երկրի ողջ տարածքում ապաքինվել է 8762 մարդ:

Այս տվյալները հայտնում է CNN-ը՝ նշելով կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ավելի ու ավելի շատ նահանգների ղեկավարներ բնակիչներին կոչ են անում մնալ տանը: Տանը մեկուսանալու հրահանգ է տրվել Նյու Յորք, Նևադա, Ֆլորիդա, Կալիֆոռնիա և մի շարք այլ նահանգներում:

Նշվում է, որ Ֆլորիդայում սկսել են գործարկել տանը թեստ անցկացնելու ծառայությունը, երբ աշխատակիցներն իրենք են այցելելու բնակիչներին, և արդեն ավելի քան 2000 կանչ է գրանցվել:

Հաղորդվում է, որ Արևմտյան Վիրջինիա նահանգում արգելվել է ոչ անհետաձգելի վիրահատությունների անցկացումը, այդ թվում՝ հղիության արհեստական ընդհատման:

Այս թեմայով
am