Ֆրանսիայում պատրաստվում են կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոց փորձարկել. Le Express

Ֆրանսիայում 10 հիվանդներ համաձայնել են հետազոտության ենթարկվել, որի ընթացքում կփորձարկվի մշակվող դեղամիջոցի արդյունավետությունը կորոնավիրուսի բարդացումների դեմ պայքարի համար:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Le Express-ում հրապարակված հոդվածը, դեղամիջոցը պատրաստված է ծովային որդերի հեմոգլոբինի հիման վրա և ունակ է 40 անգամ ավելի շատ թթվածին թոքերից հասցնել հյուսվածքներին, քան մարդկային հեմոգլոբինը:

Գիտնականները կարծում են, որ ծովային որդերի արյունը նոր հույս կարող է տալ կորոնավիրուսով վարակման լուրջ դեպքերի բուժման հարցում:

COVID-19-ով վարակված 10 հիվանդներ արդեն համաձայնել են դեղամիջոցի փորձարկմանը: Նրանց բոլորին կներարկեն համապատասխան լուծույթը: Դեղամիջոցի պատրաստմամբ զբաղվող ընկերությունն արդեն հայտարարել է, որ հաջողության դեպքում պատրաստ է միանգամից 5000 չափաբաժին հատկացնել և կարճ ժամանակահատվածում հավելյալ 15 000-ն արտադրել:

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է 4032 մարդ, ակտիվ վարակակիր են 42 023-ը:

Այս թեմայով
am